Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 103-ով, բուժվածներինը՝ 82-ով, գրանցվել է մահվան ևս 2 դեպք

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 103-ով՝ հասնելով 224 հազար 533-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 2 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 82-ով և հասել 216 հազար 312-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 452 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 163 հազար 742-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 հազար 505-ի, ևս 1096 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 620 մարդ։