Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ստորաբաժանումները մարտավարական զորավարժություններ են անցկացնում Նախիջևանի տարածքում:
«Հունիսի 21-ից 23-ը տեղի են ունենում մարտավարական հատուկ զորավարժություններ, որոնց մասնակցում են Նախիջևանի կայազորի և Թուրքիայի զինված ուժերի կառավարման մարմինները», - ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության փոխանցմամբ, զորավարժությունների նպատակն է մշակել և կատարելագործել մարտը վարելու գործողությունների համակարգման միացյալ կապի, շտաբների միջև տեղեկատվության փոխանակման և անօդաչու թռչող սարքերի միջոցով ստացվող տվյալները մեկ միացյալ համակարգում տեղավորելու աշխատանքը:
Համատեղ զորավարժություններին մասնակցող Ադրբեջանի և Թուրքիայի զինծառայողների թվի և ներգրավված զինտենիկայի մասին տեղեկություններ չեն հրապարակվել: