Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը վճռական դեր է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այդ մասին Պուտինն ասել է միջազգային անվտանգության հարցերով 9-րդ մոսկովյան համաժողովի մասնակիցներին հասցեագրված տեսաուղերձում:
«Ռուսաստանի վճռորոշ մասնակցությամբ է դադարեցվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»,- հայտարարել է Պուտինը:
Նրա փոխանցմամբ, ռուսաստանցի խաղաղապահները հիմա վստահորեն երաշխավորում են տարածաշրջանի խաղաղությունը և անվտանգությունը և մեծ աշխատանք են կատարում մարդասիրական իրավիճակի բարելավման, տարածքների ականազերծման և սոցիալական ենթակառուցվածքի վերականգնման համար: