Արցախում հունիսի 21-ին կատարվել է 91 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք:
Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 13 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8 հազար 619 քաղաքացու հետազոտություն, որից 895-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Ընդհանուր առմամբ, Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 779 դեպք, կատարվել է 26 հազար 071 թեստավորում: