Մակրոնի կուսակցությունը պարտվել է տեղական ընտրություններում

Ֆրանսիայի երկու առաջատար քաղաքական ուժերը՝ նախագահ Էմանյուել Մակրոնին աջակցող կենտրոնամետ կուսակցությունների կոալիցիան և Մարին Լե-Պենի ծայրահեղ աջ «Ազգային միավորումը» ռեկորդային ցածր թվով քվեներ են ստացել կիրակի օրը կայացած տեղական ընտրություններում։

Նախնական տվյալների համաձայն Մակրոնին աջակցող կոալիցիան ստացել է ֆրանսիացի ընտրողների 11, իսկ ազգայնականները՝ 1 9 տոկոսի քվեները՝ 7 տոկոսով ավելի քիչ, քան՝ 2015-ի ընտրություններում։

Փոխարենը բավական բարձր ցուցանիշ են արձանագրել ֆրանսիացի ձախերը։ Սոցիալիստները, կանաչները և կոմունիստները միասին հավաքել են քվեների 34 տոկոսը։

Տեղական աղբյուրների փոխանցմամբ, կիրակնօրյա ընտրություններին մասնակցել է ֆրանսիացի ընտրողների ընդամենը 30 տոկոսը։