Կոտայքի մարզի Արգել գյուղի թիվ 27/34 ընտրատեղամասում հայտնի են ընտրության նախնական արդյունքները:
Առաջին տեղում է իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»` 389 ձայնով, երկրորդ տեղում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքը` 87 ձայնով, երրորդը` Հանրապետական ու Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունների` «Պատիվ ունեմ» դաշինքը` 47 ձայնով, չորրորդում Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ն է` 40 ձայնով, հինգերորդում Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը` 33 ձայն:
Արա Զոհրաբյանի առաջնորդած «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը 12 ձայն է ստացել, Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը` 7 ձայն, Ազգային ժողովրդավարական բևեռը, որի մաս է կազմում «Սասնա ծռերը»` 6 քվե է ստացել, Հայոց հայրենիք կուսակցության (վարչապետի թեկնածու Արտակ Գալստյան) օգտին քվեարկել է 6 քաղաքացի, «Մեր տունը Հայաստանն է»-ն (վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյան) ստացել է 5 քվե, Էդմոն Մարուքյանի ղեկավարած «Լուսավոր Հայաստան», առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսի և Արամ Սարգսյանի Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը` 3-ական քվե, Կարին Տոնոյանի առաջնորդած 5165 շարժումը` 2, Տիգրան Խզմալյանի Եվրոպական և Սամվել Բաբայանի Ազատական կուսակցությունները ևս` 2-ական քվե:
Մեկական ձայն են ստացել Նորայր Նորիկյանի «Արդար Հայաստան» կուսակցությունը և «Ազատ հայրենիք» դաշինքը:
Այս ընտրատեղամասում կա 1221 ընտրող, որից ընտրության մանակցել են 651-ը: 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Այս գյուղում կա երկու ընտրատեղամաս, զինծառայողները մյուսում` 27/33-ում են իրենց քվեարկությունը կատարել: