Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի պատգամավորության ցուցակի առաջին համար, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանն այսօր հայտնել է, որ իր մեքենայի վրա են կրակել:
«Մեքենան կայանել եմ տան մոտ, և հայտնաբերել ենք կրակոցը 10:30-ի շուրջ, կապվել եմ ոստիկանապետի հետ, նա հանձնարարել է գալ դեպքի վայր, անհրաժեշտ աշխատանքներն իրականացրել են մասնագետները: Մեքենան տեղափոխել են ոստիկանության հրապարակ:
Կա ձայնագրություն` հարևանի տեսախցիկը, որ անընդմեջ ձայնագրում է, ընդհանուր պատկերը հանցագործի հնարավոր է եղել դուրս բերել: Դիմակավորված, կապիշոնով, սպիտակ հագուստով, ձեռքին սև ատրճանակը», - ասուլիսի ժամանակ մանրամասնեց Բաբաջանյանը:
Նրա ներկայացմամբ` պարկուճի մի մասը մնացել է դիմապակու վրա. «Ես հաղորդում եմ տվել, ըստ ամենայնի արդեն հարուցվել է քրեական գործ»: