Միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ` Չարչյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հաստատվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանին առնչվող ձայնագրության մեջ առկա դեպքի փաստն ու բովանդակությունը, հաղորդում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Ըստ վերջինիս ֆեյսբուքյան գրառման` Չարչյանն ընդունել է ձերբակալման օրը առավոտյան գործընկերների հետ ունեցած զրույցի փաստը։

«Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն օրենքով սահմանված կարգով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություններ է ներկայացրել Ա. Չ.-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս հանդիսանում է ԱԺ պատգամավորության թեկնածու», - տեղեկացրել է դատախազի խորհրդականը:

Ըստ ՀՔԾ-ի` իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին «Հայաստան» դաշինքի թեկնածու Արմեն Չարչյանը հարկադրել է պարտադիր կերպով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին: