Պաշտոնական Բաքուն կրկին հայտարարում է, թե պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել, որը հիմնված կլինի երկու երկրների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ճանաչման վրա։ Այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը խոսել է թուրքական Անթալիա քաղաքում, որտեղ այս օրերին անցնում է Հարավարևելյան եվրոպական համագործակցության գագաթնաժողովը։
Բայրամովից բացի հանդիպմանը մասնակցում են ևս մեկ տասնյակ երկրների պաշտոնյաներ, այդ թվում՝ Սերբիայի վարչապետը, Խորվաթիայի արտգործնախարարն ու Հունաստանի փոխարտգործնախարարը։