Անտոնիո Գուտերեշը երկրորդ անգամ անընդմեջ ընտրվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար։
72-ամյա գործիչը, ով տասնամյակներ առաջ զբաղեցրել է Պորտուգալիայի վարչապետի պաշտոնը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի միակ թեկնածուն էր, ով ավելի վաղ ստացել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աջակցությունը։ Գուտերեշի պաշտոնավարման երկրորդ ժամկետը կսկսվի 2022 թվականի հունվարի 1-ից և կավարտվի 2026 թվականի դեկտեմբերին։