Ադրբեջանի օդուժը եկող շաբաթ Թուրքիայում հերթական համատեղ զորավարժությանը կմասնակցի

Թուրք-ադրբեջանական զորավարժություններ, արխիվ

Ադրբեջանի ռազմաօդային ուժերը պատրաստվում են հաջորդ շաբաթ թուրքական Քոնյա քաղաքում համատեղ զորավարժություններ անցկացնել։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, թուրքական ու ադրբեջանական բանակներից բացի «Անատոլիայի արծիվ-2021»-ին կմասնակցեն նաև Պակիստանի և Կատարի զինվորականները։ Վարժանքները կմեկնարկեն հունիսի 21-ին և կշարունակվեն մինչև հուլիսի 2-ը։

Թուրք-ադրբեջանական վերջին զորավարժություններն անցկացվել էին ընդամենը մեկ ամիս առաջ՝ մայիսին, Ադրբեջանի տարածքում։ Դրանց ընթացքում կողմերը մշակել էին հակաահաբեկչական գործողություններ, կենտրոնացել դիվերսիոն խմբերի ոչնչացման ու սահմանն անցնելու փորձերի վրա։