«Թուրքիան և Ադրբեջանը միասին կկառուցեն նոր Ղարաբաղ», - վստահեցնում է Էրդողանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ելույթ է ունենում Ադրբեջանի խորհրդարանում, 16-ը հունիսի, 2021թ.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, չորեքշաբթի օրը ելույթ ունենալով Ադրբեջանի խորհրդարանում, հայտարարել է Ադրբեջանի հետ միասին Ղարաբաղը ամբողջությամբ վերականգնելու պատրաստակամության մասին:

«Մենք երեկ շրջեցինք Ղարաբաղով, տեսանք , թե ինչ ավերածություններ կան 30 տարվա հակամարտությունից հետո: Բայց Թուրքիան և Ադրբեջանը միասին կվերակառուցեն ամեն ինչ, կկառուցեն նոր Ղարաբաղ», - ասել է Էրդողանը: