Պաշտոնական Կիևն արևմտյան գործընկերներից հստակ ազդակների է սպասում՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարների մասին, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ՄԲ վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ հեռախոսազրույցում։
«Մենք ամեն ինչ արել ենք անդամակցության ծրագիրը ստանալու համար, և հիմա եկել է ժամանակը, որ մեր գործընկերներն ու դաշնակիցներն աջակցեն Ուկարինային՝ հստակ քայլերով ու որոշումներով», - ըստ նախագահական նստավայրի, ասել է Զելենսկին։
Վերջինս նաև պնդել է, թե լավ կլիներ, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի առաջնորդի հետ առաջիկա չորեքշաբթի կայանալիք բանակցություններից առաջ նախ իր հետ հանդիպեր։ «Ուկրաինան ամեն օր է ապացուցում, որ մենք ավելի պատրաստ ենք լինել ՆԱՏՕ-ում, քան եվրոպական երկրներից շատերը», - ասել է Զելենսկին։