Լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը Բաքվում դատապարտվեց 20 տարվա ազատազրկման

Ադրբեջան - Բաքվի ծանր հանցագործությունների գծով դատարանը, արխիվ

Բաքվի դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանին` վարձկանության ու ահաբեկչության մեղադրանքներով:

Ըստ մեղադրականի, սփյուռքահայը պատերազմել է Ադրբեջանի դեմ՝ դրամական վարձատրության դիմաց։

Հարազատները, մինչդեռ, հայտարարում են, որ Էուլջեքյանը վաղուց էր Բեյրութից Արցախ տեղափոխվել՝ մշտական բնակության։

Վիգեն Էուլջեքյանն ազատազրկվել էր նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո` Շուշիի մերձակայքում, երբ փորձել էր այնտեղ մնացած իրենց անձնական իրերը տարհանել: