Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ողջունել է 15 հայ ռազմագերիների վերադարձը, որոնց Ադրբեջանը ազատ է արձակել ականապատված դաշտերի քարտեզների մի մասի դիմաց։
«Երկար սպասված ու հիանալի նորություն։ Ողջունում ենք կողմերի նման քայլերը»,- Տելեգրամում գրել է Զախարովան։