Հունիսի 11-ին կատարվել է 43 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք:
Արցախի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ COVID-19-ից այս պահին ստացիոնար բուժում է ստանում 14 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 759 դեպք: Կատարվել է 25 հազար 715 թեստավորում: