Դատախազ. Ընտրակաշառքի գործով ձերբակալվածներ կան, այդ թվում՝ թեկնածու

Ընտրակաշառքի գործով ձերբակալվածներ կան, այդ թվում՝ պատգամավորության թեկնածու, Հանրային ՀԸ եթերում հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Վերջինս, սակայն, հիշեցնելով, որ նախընտրական քարոզարշավն ընթացքի մեջ է, չցանկացավ հրապարակել, թե որ քաղաքական ուժն է ներկայացնում ձերբակալված թեկնածուն:

Դավթյանը նաև ասաց, որ ընտրակաշառքը մեծաքանակ մթերքի տեսքով է եղել:

Այսօր դատախազությունը հայտնել էր ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի մասին, որի առթիվ քրեական գործ է հարուցվել, երկու անձ բերման է ենթարկվել: