Քիչ առաջ Շիրակի մարզպետարանում ավարտվեց մարզից գերեվարված և անհետ կորած պահեստազորայինների, ինչպես նաև անհետ կորած զինծառայողների հարազատների հանդիպումը վարչապետի պաշտոնակատարի հետ: Հանդիպման արդյունքների մասին այս պահին որևէ այլ տեղեկություն հայտնի չէ:
Նիկոլ Փաշինյանը, որ «Քաղաքացիական պայմանագրի» վարչապետի թեկնածուն է, այսօր քարոզարշավ էր իրականացնում Շիրակի մարզում: Ազատան համայնքում Փաշինյանն առանձնացավ ու զրուցեց գերեվարված մի քանի պահեստազորայինների ընտանիքների հետ։ Գերիների հարազատների հետ Փաշինյանի զրույցը մի քանի րոպե տևեց:
Պատերազմից հետո Խծաբերդից ու Հին Թաղերից գերեվարվածները Շիրակի մարզի տարբեր համայնքներից են։ Բաքուն նրանցից 14-ին մեղադրում է ծանր հոդվածներով՝ բնակչության շրջանում խուճապ տարածելու, սպանություն ու ահաբեկչություն կատարելու համար։