Սենատի զեկույցը փաստում է, որ «պատկան մարմինները չեն կանխել գրոհն ԱՄՆ Կապիտոլիումի վրա»

ԱՄՆ Ազգային գվարդիայի ջոկատը հսկում է Կոնգրեսի շենքը, Վաշինգտոն, 13 հունվարի, 2021 թ.

ԱՄՆ Սենատը հրապարակել է զեկույց, որի համաձայն, նախագահական ընտրություններում պարտված հանրապետական Դոնալդ Թրամփի աջակիցների հունվարի 6-ին հարձակումը Կապիտոլիումի վրա հնարավոր է դարձել հետախուզության և անվտանգության ծառայությունների թերացումների հետևանքով:

Զանգվածային բախումների ընթացքում սպանվել է 5 մարդ, այդ թվում` մեկ ոստիկան, տասնյակ մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, ջարդարարները վնաս են հացրել օրենսդիր երկու պալատների շենքին, գույքին և կահավորանքին:

Զեկույցում ասվում է, որ իրավապահների ղեկավարներն անտեսել են գործակալների կողմից ուղարկված բազմաթիվ հաղորդագրություններ Կապիտոլիումի վրա հարձակվելու արմատական ամբոխների մտադրությունների մասին:

Երբ արմատականները հարձակվել են համալիրի վրա, մի քանի ժամ է պահանջվել, որ դեպքի վայր ժամանեն և կարգուկանոն ապահովեն անհրաժեշտ թվով ոստիկաններ և Ազգային գվարդիայի ծառայողներ:

Գրոհից հետո նախագահ Թրամփը երկրորդ անգամ իմպիչմենտի է ենթարկվել: Թրամփը հրապարակավ դատապարտել է գրոհը և պնդել է, որ ոչ մի կապ չունի դրա կազմակերպման հետ: