Բաքուն վերադարձրել է այսօր հայ-ադրբեջանական սահմանին մոլորված հայ զինծառայողին` Արթուր Քաթանյանին:
«Հավելյալ հետաքննության ընթացքում պարզ է դարձել, որ հունիսի 8-ին հայ-ադրբեջանական սահմանին` Լաչինի շրջանում ձերբակալված զինծառայողը Ադրբեջանի տարածքում հայտնվել է ոչ թե դիվերսիա իրականացնելու համար, այլ` մոլորվելու պատճառով»,- «Ինտերֆաքսին» հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, տեղեկացնելով, որ երիտասարդը վերադարձվել է հայկական կողմին:
Հայաստանի պաշտպանության նախարարությունից այս լուրը դեռ չեն հաստատում, նշում են, որ երբ զինծառայողը ՀՀ-ում լինի, կտեղեկացնեն: