Պակիստանում երկու գնացքի միմյանց բախվելու հետևանքով զոհերի թիվն աճել է՝ հասնելով 62-ի։
Ավելի քան 100 մարդ վիրավորվել է, նրանց թվում կան ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորներ։
Պակիստանի հարավային շրջանում հունիսի 7-ին տեղի ունեցած վթարի պատճառները դեռևս պարզ չեն։ Ավելի վաղ հաղորդվել էր 36 զոհի մասին։