Ռուսաստանը մեծ թափով շարունակում է Թուրքիայի առաջին ԱԷԿ-ի կառուցման աշխատանքները

Թուրքիա - «Ակկույու» ատոմակայանի շինարարությունը, արխիվ

Թուրքիայի հարավում Մերսինի շրջանում Ռուսաստանը մեծ թափով շարունակում է Թուրքիայի առաջին ատոմակայանի կառուցման աշխատանքները։

Մոսկվայի ու Անկարայի միջև 2010 թվականին ստորագրված միջկառավարական համաձայնագրով 2018-ից սկսվել է «Ակկույու» ատոմակայանի առաջին բլոկի շինարարությունը։ 2020-ի ապրիլին գցվել է երկրորդ բլոկի հիմքը։ Հիմա ավարտվել են երրորդ բլոկի հիմքը կառուցելու նախապատրաստական աշխատանքները։ Ընթացքի մեջ է վերջին՝ չորրորդ բլոկը կառուցելու լիցենզիայի դիմումը հաստատելու գործընթացը։

«Ակկույու» ատոմակայանն ապահովելու է Թուրքիայի էլեկտրաէներգիայի կարիքների 10 տոկոսը։ Ներդրումների ծավալները գնահատվում են 20 միլիարդ դոլար։

Թուրքիայի առաջին ատոմակայանի առաջին բլոկը նախատեսվում է շահագործման հանձնել 2023 թվականին, երբ նշվելու է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը։