Տիխանովսկայան շեշտում է` Բելառուսի անկախությունը վտանգված է

Բելառուսական ընդդիմության ղեկավար, 2020 թվականի նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան կոչ է անում Չեխիայի իշխանություններին Ալեքսանդր Լուկաշենկոյի վարչակազմի հանդեպ համարժեք մոտեցում որդեգրել։ Այս մասին Տիխանովսկայան հայտարարել է այսօր Պրահայում՝ Չեխիայի Սենատում ունեցած ելույթի ժամանակ։

«Բելառուս ժողովուրդը պայքարում է իր ուզած նախագահին ընտրելու իրավունքի համար։ Այժմ, սակայն, մեր գլխավերևում կախվել է անկախության կորստի սպառնալիքը։ Բայց միևնույն է` մենք պայքարելու ենք հանուն այդ անկախության, քանի որ Բելառուսը Ռուսաստանից առանձին մի պետություն է, և բելառուսներն առանձին ժողովուրդ են՝ իրենց մշակույթով ու լեզվով», - հայտարարում էր Տիխանովսկայան՝ կոչ անելով Չեխիայի և ԵՄ անդամ մյուս պետությունների կառավարություններին հաստատել Բելառուսի դեմ կիրառվող պատժամիջոցների հերթական, թվով չորրորդ փաթեթը։