Գերմանիայի չափահաս բնակչության 80 տոկոսը մեկ ամսից արդեն պատվաստված կլինի

Գերմանիա - BioNTech-ի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրության ձեռնարկությունը Մարբուրգում, մարտ, 2021թ․

Գերմանիայի չափահաս բնակչության ավելի քան 80 տոկոսը մինչև հուլիսի կեսը պատվաստված կլինի։ Այսօր նման հայտարարությամբ են հանդես եկել երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչները։

Գերատեսչության պնդմամբ՝ այս պահին երկրում, ի տարբերություն գարնան ամիսների, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի պակաս այլևս չի զգացվում։