Հայաստանը և Վրաստանը վերականգնում են երկաթուղային հաղորդակցությունը։ Ինչպես այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան, առաջին գնացքը Երևանից Թբիլիսի և Բաթումի կուղևորվի հունիսի 15-ին։
«Սպուտնիկ» լրատվական գործակալությունը հիշեցնում է, որ երկու երկրների միջև երկաթուղային հաղորդակցությունը դադարեցվել էր անցած տարի՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով։
Վրաստանը Հայաստանի հետ ցամաքային սահմանը բացել է հունիսի 1-ից։