Իսպանիայի իշխանությունները բացում են երկրի դռները կորոնավիրուսի դեմ պատվաստված զբոսաշրջիկների համար՝ անկախ ժամանման տարածաշրջանից, պայմանով՝ Եվրամիությունում գրանցված դեղամիջոցներով լիարժեք պատվաստումը պետք է ավարտվի մեկնելու ամսաթվից առնվազն երկու շաբաթ առաջ:
Նրանց, ովքեր չեն հասցրել պատվաստվել, Իսպանիայի իշխանություններն առաջարկում են տեղում արագ թեստավորում անցնել: