Ջաբրայիլի շրջանում որոնումների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում իրականացված որոնումների արդյունքում այսօր հայտնաբերվել է ևս մեկ աճյուն, հաղորդում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։

Նշենք, որ զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է 1558 աճյուն, որից 27-ը` նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են: