Եվրոպական միությունն աջակցում է ականապատման արգելքին, հորդորում է Հայաստանին ու Ադրբեջանին լուծել հրատապ հումանիտար հարցերը, ներառյալ ձերբակալվածներին ազատ արձակելը: Այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն:
ԵՄ Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակն անդրադարձել է Քելբաջարում ավտոբուսի ականի վրա պայթելու դեպքին` նշելով, որ ականների վրա քաղաքացիների մահվան դեպքերը պետք է կանխվեն:
«Պետք է փոխանակվի ականազերծման համար անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը», - շեշտել է Ստանոն: