Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը ժամանել է Արցախ։
Ըստ Արցախի նախագահի գրասենյակի` Գարգին երկրորդը ծաղկեպսակ է դրել Ստեփանակերտ քաղաքային հուշահամալիրում, այունհետև կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ հայրենիքի համար նահատակվածների։
Այցի ընթացքում Կաթողիկոսը կլինի նաև Ամարաս և Գանձասար վանական համալիրներում, կիրակի առավոտյան Սուրբ պատարագ կմատուցի Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում:
Նախատեսված է պաշտոնական հանդիպում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։
Ամենայն Հայոց կաթողիկոսն Արցախ է մեկնել Սյունիքից։