Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի զինվորականների կողմից այս օրերին անցկացվող վարժանքների գլխավոր սցենարը դիտորդական կետերի վրա հարձակումներին դիմակայելն ու խաղաղ բնակչության դեմ հնարավոր ոտնձգությունների կանխումն է։ Դա է վկայում Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված տեսանյութը։
«Վարժանքների ընթացքում խաղաղապահները պատրաստ են սեղմ ժամկետներում պաշտպանություն իրականացնել նախապես կահավորված դիրքերում», - նշված է Ռուսաստանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։