Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն այսօր ժամանել է Բաքու, որտեղ բանակցություններ է անցկացրել Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովի հետ։
Այս մասին հաղորդում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը՝ տեղեկացնելով, որ «ռուսական և ադրբեջանական պատվիրակությունները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր»։
Նույն աղբյուրի փոխանցմամբ` կողմերը մտքեր են փոխանակել նաև «տարածաշրջանում ծավալված վերջին գործընթացների մասին»։