Ռուսաստանի դեսպանն այցելել է Սյունիքի մարզ

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում:

Ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավարը ծանոթացել է Գորիս - Կապան ավտոճանապարհի (Որոտան, Շուռնուխ) սահմանային հատվածում տեղակայված անցակետերում ռուս և հայ սահմանապահների ծառայությանը, ինչպես նաև Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից լուծվող խնդիրների առանձնահատկություններին:

Դեսպանությունից հաղորդում են, որ Կապանի քաղաքապետը դեսպանին ներկայացրել է քաղաքում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը: