Նախագահ Արմեն Սարգսյանը վաղը՝ հունիսի 3-ին աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան:
Ըստ նախագահի գրասենյակի՝ նախատեսված են Արմեն Սարգսյանի հանդիպումները Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Հայաստանի նախագահը կհանդիպի նաև Ղազախստանի խորհրդարանի ղեկավարության հետ:
Կքննարկվեն ինչպես հայ-ղազախական երկկողմ համագործակցությանը և միջպետական փոխհարաբերություններին, Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում գործակցությանը վերաբերող հարցեր, այնպես էլ հետպատերազմյան շրջանում Հայաստանում և տարածաշրջանում ի հայտ եկած խնդիրներն ու մարտահրավերները: