Ռուսաստանը պլանավորում է ամռան ընթացքում ավելի քան 4 հազար զորավարժություն ու վարժանք անցկացնել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հետևում են զորավարժությունների ընթացքին, արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բարձրաստիճան զինվորականների հետ երեկ անցկացրած տեսակոնֆերանսում ասել է, որ ամռան ընթացքում երկրի զինված ուժերում ավելի քան 4 հազար վարժանքներ ու զորավարժություններ են անցկացվելու։

Նա ընդգծել է, որ տարվա հիմնական զորավարժությունը լինելու է Բելառուսի հետ «Զապադ-2021» ռազմավարական համատեղ զորավարժությունը։ Շոյգուի խոսքով՝ պլանավորված է այդ զորավարժությանը «զանգվածային» ավիացիա օգտագործել։

Տեսակոնֆերանսի նախօրեին Շոյգուն ասել էր, որ Ռուսաստանը արևմտյան սահմաններին մինչև տարեվերջ 20 նոր զորամիավորում է տեղակայելու՝ ի պատասխան ՆԱՏՕ-ի գործողությունների։