Ռուսաստանը և Մեծ Բրիտանիան այսօրվանից փոխադարձաբար վերսկսում են թռիչքները` համաճարակային իրավիճակի բարելավման հետ կապված: Մոսկվա-Լոնդոն և հակառակ ուղղությամբ թռիչքները կիրականացվեն շաբաթական երեք անգամ:
Օդային հաղորդակցությունը երկու երկրների միջև դադարեցված էր անցյալ տարվա դեկտեմբերից:
Հունիսի 10-ից Ռուսաստանը կվերսկսի թռիչքները 7 այլ երկրների՝ Ավստրիայի, Հունգարիայի, Լիբանանի, Լյուքսեմբուրգի, Խորվաթիայի, Մավրիկիոսի և Մարոկկոյի հետ:
Նախօրեին Մոսկվան որոշել էր երկարաձգել դեպի Թուրքիա և Տանզանիա թռիչքների դադարեցումը մինչև հունիսի 21-ը: