Երեքշաբթի օրը Վելիկա Գորիցայում կայացած ընկերական հանդիպումը Հայաստանի և Խորվաթիայի ազգային հավաքականների միջև ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
Խաղի հաշիվը բացեցին աշխարհի փոխչեմպիոնները՝ 24-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Իվան Պերիշիչը, 72-րդ րոպեին Վբեյմար Անգուլոն խփեց պատասխան գնդակը:
Հայաստանի հավաքականը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի հունիսի 5-ին Շվեդիայում՝ այդ երկրի ընտրանու հետ:
Հիշեցնենք, Հայաստանի ազգային թիմը՝ իսպանացի մարզիչ Խոակին Կապառոսի գլխավորությամբ, երեք անընդմեջ հաղթանակ է տարել աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական մրցաշարում և հնարավոր առավելագույն՝ 9 միավորով J խմբի առաջատարն է: