Նախագահի հրամանագրով Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է Ուկրաինայում Հայաստանի դեսպան` երեք տարի ժամկետով, հայտնում է նախագահի պաշտոնական կայքէջը:
Վլադիմիր Կարապետյանը նախկինում զբաղեցրել է վարչապետի խոսնակի պաշտոնը: Այդ պաշտոնից ազատվել է 2020-ի հունվարին:
Մեկ այլ հրամանագրով էլ Տիգրան Սեյրանյանը հետ է կանչվել Ուկրաինայում ՀՀ դեսպանի պաշտոնից: