2020-ի արդյունքներով՝ Ռամզան Կադիրովը ամենահարուստն է Ռուսաստանի ռեգիոնների ղեկավարների շարքում

Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը, անցած տարվա արդյունքներով, ամենահարուստն է Ռուսաստանի ռեգիոնների ղեկավարների շարքում․ 2020-ին նա միայնակ ստացել է այնքան եկամուտ, որքան ցուցակի առաջին տասնյակի մյուս բոլոր նահանգապետերը՝ միասին վերցրած։

Ըստ պաշտոնական հայտարարագրի, մասնավորապես, Կադիրովը անցած մեկ տարում ավելի քան 381 միլիոն ռուբլու՝ մոտ 5 միլիոն դոլարի եկամուտ է ունեցել, թե ինչ աղբյուրներից՝ չի հստակեցրել։

Արևմուտքը մի շարք պատժամիջոցներ է սահմանել բռնապետական կառավարմամբ հայտնի Կադիրովի, նրա ընտանիքի անդամների ու մերձավորների նկատմամբ՝ մարդու իրավունքների շարունակական ու կոպտագույն ոտնահարումների համար։