Պուտինն ու Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները շատ հաջող են զարգանում, ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի՝ իր ուղերձում մասնավորապես նշել է Ռուսաստանի նախագահը՝ շարունակելով․ - «Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հետայսու ևս հնարավորինս կամրապնդենք երկկողմ դաշնակցային հարաբերությունները՝ ի նպաստ մեր բարեկամական ժողովուրդների, ի շահ Անդրկովկասյան տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմա»։

Հայաստանի վարչապետի պաշտոնակատարին շնորհավորական ուղերձ է հղել նաև Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը։

Նիկոլ Փաշինյանն այսօր դարձավ 46 տարեկան։