Արցախում մայիսի 31-ին կատարվել է 62 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել։
Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7 հազար 872 քաղաքացու հետազոտություն, որից 870-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Ընդհանուր առմամբ, Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 754 դեպք, կատարվել է 25 հազար 324 թեստավորում: