Ռուսաստանը երկարաձգում է դեպի Թուրքիա և Տանզանիա չվերթների դադարեցումը մինչև հունիսի 21-ը ներառյալ։ Պատճառը, ինչպես երեկ լրագրողներին հայտնել է ՌԴ կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, այդ երկրներում կորոնավիրուսի հետ կապված համաճարակաբանական ծանր իրավիճակն է։
Ռուսաստանը ապրիլի 15-ից մինչև հունիսի 1-ը սահմանափակել էր Թուրքիայի հետ ուղևորափոխադրումները, թռիչքների քանակը կրճատելով և դարձնելով շաբաթական երկու անգամ: