Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է պատրաստում Բելառուսի դեմ

Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է պատրաստում Բելառուսի դեմ` Ryanair-ի օդանավը առևանգելու և դրա ուղևորներից երկուսին` անկախ լրագրող Ռոման Պրոտասևիչին ու նրա ընկերուհուն ձերբակալելու համար: «Նոր սահմանափակումները կվերաբերեն բելառուսական մոտ տասը պետական խոշորագույն ընկերությունների և ուժի մեջ կմտնեն հունիսի 3-ից», - հայտնել է Սպիտակ տան խոսնակը:

Բայդենի վարչակազմը նաև հորդորել է Լուկաշենկոյին համաձայնել օդանավի հետ կապված միջադեպի շուրջ միջազգային հետաքննությանը, անմիջապես ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և երկխոսություն սկսել ընդդիմության առաջնորդների ու քաղաքացիական հասարակության հետ` նախագահական նոր ընտրությունների անցկացման շուրջ:

ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի վարչությունն իր հերթին հանձնարարել է օդաչուներին ծայրահեղ զգուշություն ցուցաբերել Բելառուսի օդային տարածքում: