Լեռնային Ղարաբաղում հրադադարը պահպանվում է, ռուս զինծառայողների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել, հայտարարել է զորախմբի ներկայացուցիչ, գնդապետ Դմիտրի Պերեպելկինը` ամփոփելով անցած տասն օրում կատարված քայլերը:
Ըստ այդմ, ռուսական կողմն ապահովել է ադրբեջանական զինված ուժերի քսան ավտոմեքենաների անվտանգ անցումը Լաչինի միջանցքով և Շուշի-Կարմիր Շուկա-Քաջար երթուղով, ինչպես նաև 127 ուխտավորի ուղեկցել Ամարասի ու Գանձասարի վանքեր:
«Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը շարունակում է իրականացնել տարածաշրջանում խաղաղության պահպանման առաջադրանքները՝ համաձայն ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների»,- եզրափակել է Պերեպելկինը: