Բաքուն կոչ է անում Հայաստանին «վերջ տալ սադրանքներին, պահպանել սահմանների անխախտելիությունը և հրաժարվել գործողություններից, որոնք միտված են իրավիճակի սրացմանը»։
«Վերջին օրերին իրականացվող սադրանքները, այդ թվում՝ Նախիջևանում ադրբեջանցի զինվորի վիրավորումը տարածաշրջանում իրավիճակը սրելու միտում ունի», - այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը, հավելելով՝ լարվածության ողջ պատասխանատվությունն ընկնում է հայկական կողմի վրա։
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, թե հայկական կողմն անցած գիշեր խախտել է հրադադարը մի քանի ուղղություններով, ինչի հետևանքով Նախիջևանում ադրբեջանական բանակի զինծառայող է վիրավորվել։ Հայկական կողմը բացարձակ սուտ է որակում այս մեղադրանքները։