«Մաղթում եմ հայերին հպարտ լինեն այս երկիրը իրենց երեխաներին նվիրելու համար»․ Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է Հանրապետության օրը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը շնորհավորել է Հանրապետության օրը։

Ֆեյսբուքյան իր էջում դեսպանը մասնավորապես գրել է․ - «Այսօր՝ մայիսի 28-ին, Առաջին հանրապետության 103-րդ տարեդարձին, մաղթում եմ Հայաստանին կարողանալ ապրել իր անկախությունը խաղաղության և բարգավաճման մեջ։ Մաղթում եմ Հայաստանին, ով իր պատմությունը չափում է հազարամյակներով, վստահություն ունենալ իր ապագայի նկատմամբ։ Մաղթում եմ Հայաստանին երբեք չկասկածել իր գեղեցկության, իր ուժերի և տաղանդների վրա։ Մաղթում եմ հայերին հպարտ լինեն այս երկիրը իրենց երեխաներին նվիրելու համար։Եվ մաղթում եմ Ֆրանսիային միշտ սիրել Հայաստանը, ինչպես Հայաստանը սիրում է մեզ»:

Այսօր Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 103-րդ տարեդարձն է: Տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը, նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, պաշտոնատար այլ անձինք։