«Վիլյառեալ»-ը՝ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի հաղթող

Իսպանական «Վիլյառեալ» ակումբը դարձավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 2020-21 թվականների մրցաշարի հաղթողը։

Ունայ Էմերիի սաները հեղինակավոր մրցաշարի եզրափակիչում Լեհաստանի Գդանսկ քաղաքում երեկ ուշ երեկոյան հետխաղյա 11-մետրանոցներով առավելության հասան անգլիական «Մանչեսթր Յունայթեդ»-ի նկատմամբ: Հանդիպման հիմնական ժամանակը և լրացուցիչ 30 րոպեներն ավարտվել էին ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։

«Վիլյառեալ»-ն իր պատմության ընթացքում առաջին անգամ նվաճեց Եվրոպա լիգայի գավաթը։

ՈՒԵՖԱ-ի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը երկու անգլիական թիմերի՝ «Մանչեսթր Սիթի»-ի և «Չելսի»-ի միջև կկայանա մայիսի 29-ին Պորտուգալիայի Պորտու քաղաքում։