Նախագահը հորդորում է գործադրել ամենախիստ միջոցներն ընդդեմ ՀՀ տարածքային ամբողջականությանը սպառնացող ոտնձգությունների

Նախագահ Արմեն Սարգսյանը հորդորում է պետական համապատասխան կառույցներին՝ գործադրել բոլոր ջանքերը և ձեռնարկել ամենախիստ միջոցներն ընդդեմ Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող ոտնձգությունների և սահմանային խախտումների:

Դատապարտելով Ադրբեջանի սադրիչ գործողությունները և իրավիճակը սրելու քայլերը՝ նախագահը կոչ է անում միջազգային հանրությանը և բոլոր շահագրգիռ պետություններին՝ լինել առավելագույնս անհանդուրժող և կոշտ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի սադրիչ գործողություններին համապատասխան գնահատական տալու և դատապարտելու ուղղությամբ:

Այսօր ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել: Սկսված փոխհրաձգության հետևանքով պայմանագրային զինծառայող է զոհվել:

Նախագահը խորին ցավակցություն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքին և հարազատներին։