ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեղի է ունենալու հունիսի 16-ին, շվեյցարիական Ժնև քաղաքում։ Ջո Բայդենի ընտրությունից հետո սա կլինի նրանց առաջին հանդիպումը։
Հանդիպման մասին Վաշինգտոնն ու Մոսկվան մայիսի 25-ին հայտարարեցին միաժամանակ։
Սպիտակ տան հաղորդագրությունում նշված է, որ երկու առաջնորդները քննարկելու են հրատապ հարցերի ամբողջ շրջանակ։ «Մենք ձգտում ենք ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում վերականգնել կանխատեսելիությունը և կայունությունը»,- նշում է Սպիտակ տունը։
Կրեմլը իր հերթին հաղորդում է, որ նախատեսվում է քննարկել ռուս-ամերիկյան հարաբերությունների ներկայիս իրավիճակն ու ապագա զարգացման հեռանկարները, ռազմավարական կայունության խնդիրները, ինչպես նաև միջազգային օրակարգի հրատապ հարցերը՝ ներառյալ փոխգործակցությունը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը։
Սպիտակ տան պաշտոնյան հայտում են, որ ճշգրտվում են գագաթաժողովի դետալները։ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը այդ դետալները քննարկել է ռուսաստանցի իր պաշտոնակից Նիկոլայ Պատրուշևի հետ Ժնևում կայացած հանդիպամը։
ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները ներկայումս լարված են։