Արցախում կատարվել է 59 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք

Արցախում մայիսի 24-ին կատարվել է 59 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք:

Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 22 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7 հազար 588 քաղաքացու հետազոտություն, որից 865-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Ընդհանուր առմամբ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 749 դեպք, կատարվել է 25 հազար 40 թեստավորում: