Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը վաղը կմեկնի Բաքու: Այդ մասին հայտնել է Ադրբեջանում Իրանի դեսպանությունը:
«Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի պաշտոնատար անձանց մշտական խորհրդակցությունների շրջանակներում ԻԻՀ ԱԳ նախարարը կայցելի Բաքու, որտեղ նախատեսված են հանդիպումներ բարձրաստիճան ղեկավարների հետ», - ասվում է դեսպանատան տարածած մամլո հաղորդագրությունում:
Դեսպանատան փոխանցմամբ, այցի հիմնական նպատակն է «քննարկել երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումներին առնչվող հարցեր»: